Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

14:00 / 14.08.2020

Օգոստոսի 14-ին, ժամը 10։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող բլրակի վրա բարձրանալիս բնակիչն ընկել է․ տուժածին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հովհաննես Մ․-ն (ծնված 1944 թ․) բլրակը բարձրանալիս ունեցել է վատ ինքնազգացողություն, սայթաքել և ընկել է․ ինքնուրույն չի կարողանում իջնել։

Փրկարարները Հովհաննես Մ․-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

← Վերադառնալ ցուցակին