Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում

14:50 / 20.08.2020

Օգոստոսի 20-ին, Ժամը 12:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Կորյուն Գ․) և «Nissan Altima» (վարորդ՝ Հովհաննես Չ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վարդանուշ Գ․-ն (ծնված 1956 թ․) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

← Վերադառնալ ցուցակին