Նորություններ

Պատահարներ

Վրաերթ Նոր Արեշի փողոցում

23:17 / 30.10.2020

Հոկտեմբերի 30-ին, ժամը 18:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 50 փողոցում տեղի է ունեցել վրաերթ․ տուժածը գտնվում է երթևեկելի հատվածում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

← Վերադառնալ ցուցակին