Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Գոռավան գյուղում

21:03 / 06.12.2020

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի Տիգրան Մեծի փողոցում այրվում է հացատուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:13-ին, մարվել` 18:37-ին: Այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ) և թղթե թափոններ:

 

← Վերադառնալ ցուցակին