Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան

09:45 / 07.12.2020

Դեկտեմբերի 7-ին, ժամը 02:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գյումրի քաղաքի Շիրվանզադեի փողոցի 4-րդ շարքում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 02:58-ին, մարել՝ 03:44-ին:

Այրվել են մեկ հարկանի տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 80 քմ):

← Վերադառնալ ցուցակին