Նորություններ
Պատահարներ
Փրկարարները բացել են փակ դռները
23:30 / 03.12.2021

Դեկտեմբերի 2-ից 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի, Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։