Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Մուսալեռ գյուղում

16:07 / 04.12.2021

Դեկտեմբերի 4-ին, ժամը 14։38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի վերջնամասում այրվում են քանդված ավտոմեքենաների թափքեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել՝ 15:43-ին։ Այրվել են ավտոմեքենաների ջարդոններ։

← Վերադառնալ ցուցակին