Նորություններ

Պատահարներ

Փրկարարները բացել են փակ դռները

23:30 / 12.01.2022

Հունվարի 11-ից 12-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր, Սյունիքի մարզի Կապան, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։

← Վերադառնալ ցուցակին