Նորություններ
Պատահարներ
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
23:35 / 23.01.2022

Հունվարի 21-ից 23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Տավուշի մարզի Կողբ գյուղերում:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 7 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: