Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Էջմիածին քաղաքում

23:55 / 23.01.2022

Հունվարի 23-ին, ժամը 17:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի վերջնամա­սում գտնվող չշահագործվող շինությունում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:23-ին, մարվել՝ 22:26-ին:

Այրվել են Շահումյան փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող չշահագործվող շինության սենյակներից մեկի (մոտ 30 քմ) փայտե պատերը և մյուս սենյակի առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ):

← Վերադառնալ ցուցակին