Նորություններ
Պատահարներ
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
23:40 / 28.04.2022

Ապրիլի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Շիրակի մարզի Ախուրյան քաղաքներում, Ջաջուռ և Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 16 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: