Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին․ կա զոհ (թարմացված)

13:27 / 29.04.2022

Ապրիլի 29-ին, ժամը 08:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդի տարածաշրջանում՝ «Քամոտ ղաշ» հանդամասում, «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Քամոտ ղաշ» սարալանջի հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Խ․, ծնված 1955 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 400 մետր գլորվել մոտակա ձորակը։

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 300 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին, պատգարակով դուրս բերել ձորակից (մոտ 600 մետր) և տեղափոխել Բերդի ԲԿ։

← Վերադառնալ ցուցակին