Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Սիփանիկ գյուղում

04:10 / 03.05.2022

Մայիսի 2-ին, ժամը 21:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփանիկ գյուղում այրվում է գազի բալոն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 64-րդ հողատարածքում՝ ձկնաբուծարանի երկհարկանի պահակատանը (մոտ 40 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:06-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել են պահակատան երկրորդ հարկի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ)։

← Վերադառնալ ցուցակին