Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ջերմուկ քաղաքում (թարմացված)

23:57 / 12.06.2022

Հունիսի 12-ին, ժամը 20:37-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն  տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Բազարչա» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Արխաշանա» կոչվող տարածքում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 10 մ գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ․ Ա․-ն (ծնված 1954 թ.), Գ․ Խ․-ն (ծնված 1968 թ.) և Գ․ Մ․-ն (ծնված 1966 թ.) տեղափոխվել են Ջերմուկի ԱԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն։ Կ․ Ա․-ն (ծնված 1966 թ.) տեղափոխվել է Վայքի ԲՄ, որտեղ մահացել է:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ․ Մ․-ի (ծնված 1968 թ.) դին, իսկ Հ․ Մ․-ին (ծնված 1948 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

← Վերադառնալ ցուցակին