Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

06:40 / 13.06.2022

Հունիսի 13-ին, ժամը 02:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 16-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խարբերդի ամառանոցների 16-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։42-ին, մարվել՝ 02։49-ին։ «Opel Zafira» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Զ․) այրվել է։

Պատահարի հետևանքով Մ․ Զ․-ն ձեռքի մատների հատվածում ստացել է այրվածքներ։ Շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել։

← Վերադառնալ ցուցակին