Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Երևանի Այգեգործների փողոցում (թարմացված)

22:35 / 13.06.2022

Հունիսի 13-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մոտ 2000 քմ տարածքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեգործների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող կուտակած աղբից ծուխ է նկատվում։

Հունիսի 9-ից իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնց մասնակցել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Մոտ 2000 քմ տարածքում այրվել է շինարարական և կենցաղային աղբ:

Դեպքի վայրում աշխատել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեկ ջրատար և Նոր Նորք վարչական շրջանի մեկ թրթուրավոր տեխնիկա (տրակտոր)։

← Վերադառնալ ցուցակին