Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

04:30 / 26.06.2022

Հունիսի 26-ին, ժամը 02։25-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ին «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:

← Վերադառնալ ցուցակին