Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Կապան քաղաքում (թարմացված)

16:27 / 26.06.2022

Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։42-ին, մարվել՝ 16։04-ին։ Թիվ 10 շենքի նկուղային հատվածում այրվել են մոտ 10 քմ կուտակած թղթի թափոններ և փայտ։

← Վերադառնալ ցուցակին