Նորություններ

Պատահարներ

Հրդեհ խորդանոցում

23:20 / 21.07.2022

Հուլիսի 21-ին, ժամը 22:07-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Լալվարի փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։20-ին, մարվել՝ 22։52-ին: Այրվել է փայտե խորդանոցը (մոտ 9 քմ)։

← Վերադառնալ ցուցակին