Նորություններ

Պատահարներ

Կապուտան գյուղում այրվել է անասնակեր

01:31 / 22.07.2022

Հուլիսի 21-ին, ժամը 21:41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի 6-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։11-ին, մարվել՝ հուլիսի 22-ին, ժամը 01:30-ին: Այրվել է 480 հակ անասնակեր։

← Վերադառնալ ցուցակին