Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Աբովյան քաղաքում

16:40 / 22.07.2022

Հուլիսի 22-ին, ժամը 15։26-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկին կից շինությունում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել՝ 16:40-ին: Այրվել են խորդանոցի ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ) և կենցաղային իրեր:

 

← Վերադառնալ ցուցակին