Նորություններ
Պատահարներ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 52 հա տարածքում բռնկված հրդեհները
07:40 / 24.07.2022

Հուլիսի 21-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Ավան վարչական շրջանում՝ 800 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 6 հա,
Լոռու մարզի Շնող գյուղում՝ 1000 քմ, Փոքր Այրում գյուղում՝ 2000 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 16 հա, Նոր Հաճն քաղաքում՝ 5 հա, Եղվարդ քաղաքում՝ 1500 քմ, Հրազդան քաղաքում՝ 200 քմ, Չարենցավան քաղաքում՝ 7200 քմ, Քարաշամբ գյուղում՝ 7 հա, Արզական գյուղում՝ 1․5 հա,
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 800 քմ,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1000 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 52 հա: