Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Պուշկինի փողոցում (թարմացված)

12:00 / 24.07.2022

Հուլիսի 24-ին, ժամը 11:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի առաջին հարկի ռեստորանի ծխատարից կրակ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։41-ին, մարվել՝ 11։56-ին։ Այրվել է ռեստորանի ծխատարի պատերին կուտակված յուղը։

← Վերադառնալ ցուցակին