Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել ջրափրկարարները (թարմացված)

19:00 / 24.07.2022

Հուլիսի 24-ին, ժամը 16:30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին չի կարողանում ինքնուրույն դուրս գալ ափ։

Ջրափրկարարներն անվնաս ափ են դուրս բերել քաղաքացուն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 18։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Հարսնաքար լողափի մոտակայքում (մոտ 2 կմ հեռավորության վրա) հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են խափանված մոտորանավակ։

Պարզվել է, որ մոտորանավակի վրա կա քաղաքացի։

Ջրափրկարարները ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացուն: 

← Վերադառնալ ցուցակին