Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Նոր Արեշ թաղամասում (թարմացված)

20:52 / 24.07.2022

Հուլիսի 24-ին, ժամը 19։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 24-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Պարզվել է, որ այրվում են տներից մեկի օժանդակ շինության և ամառային խոհանոցի տանիքները։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։30-ին, մարվել՝ 20։51-ին։ Այրվել են տան տանիքից (100 քմ) մոտ 50 քմ հատված և 2 օժանդակ շինության տանիք (մոտ 72 քմ)։ Տուժածներ չկան։

← Վերադառնալ ցուցակին