Նորություններ

Պատահարներ

Հրդեհ տնակում․ տուժածներ չկան

05:30 / 25.07.2022

Հուլիսի 25-ին, ժամը 01։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 15-րդ փողոցում տնակ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։07-ին, մարվել՝ 02։23-ին։ Այրվել է տնակի ներքին փայտե երեսպատումը (մոտ 30 քմ):

← Վերադառնալ ցուցակին