Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

07:30 / 25.07.2022

Հուլիսի 22-25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Լոռու մարզի Գուգարք, Վայոց ձորի մարզի Արփի գյուղերում և Սյունիքի մարզի Շինուհայր-Կապան ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած։

← Վերադառնալ ցուցակին