Նորություններ

Պատահարներ

Քաղաքացին ինքնասպան է եղել (թարմացված)

20:10 / 28.07.2022

Հուլիսի 28-ին, ժամը 19։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Ա․ Օ․-ն ինքնասպան է եղել՝ նետվելով Երևանի Հերացու փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը Ա․ Օ․-ի (ծնված 1942 թ․) հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

← Վերադառնալ ցուցակին