Նորություններ

Պատահարներ

Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին այրվել է 30 հա խոտածածկույթ

23:45 / 04.09.2022

Սեպտեմբերի 4-ին, ժամը 17։08-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։13-ին, մարվել՝ 19։40-ին։ Այրվել է 30 հա խոտածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին