Նորություններ

Պատահարներ

Զովք գյուղի մոտակա սարում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

20:45 / 05.09.2022

Սեպտեմբերի 5-ին, ժամը 15:32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովք գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:16-ին, մարվել` 18:20-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին