Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 100 հակ անասնակեր

22:40 / 05.09.2022

Սեպտեմբերի 5-ին, ժամը 19:54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Ս․ Հակոբյան փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:30-ին, մարվել՝ 22:04-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։

← Վերադառնալ ցուցակին