Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ագարակ գյուղում (թարմացված)

12:50 / 06.09.2022

Սեպտեմբերի 6-ին, ժամը 06:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում այրվում է մոտ 500 հակ պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։37-ին, մարվել՝ 11:03-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 125 քմ), առաստաղը՝ մասամբ (մոտ 16 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 500 հակ):

← Վերադառնալ ցուցակին