Նորություններ

Պատահարներ

Բուժական գյուղում այրվել է մոտ 800 հակ կուտակած անասնակեր

22:55 / 16.09.2022

Սեպտեմբերի 16-ին, ժամը 15։46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուժական գյուղի 5-րդ փողոցի 3-րդ փակուղու կիսակառույց տներից մեկում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ կիսակառույց երկհարկանի տան 1-ին հարկում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 21:05-ին: Այրվել է մոտ 800 հակ կուտակած անասնակեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են համայնքի 1 բեռնատար, 1 տրակտոր և գյուղի 6 բնակիչ:

← Վերադառնալ ցուցակին