Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Կաթնառատ գյուղում

23:40 / 16.09.2022

Սեպտեմբերի 16-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաթնառատ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 21։06-ին։ Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է համայնքապետարանի մեկ տրակտոր։

← Վերադառնալ ցուցակին