Նորություններ

Պատահարներ

Հարթաշեն գյուղում այրվել է անասնակեր

12:30 / 17.09.2022

Սեպտեմբերի 17-ին, ժամը 02։27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Հարթաշեն գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։20-ին, մարվել՝ 11։07-ին։ Այրվել է մոտ 4000 հակ կուտակած անասնակեր։

← Վերադառնալ ցուցակին