Նորություններ

Պատահարներ

Սոլակ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ (թարմացված)

11:35 / 18.09.2022

Սեպտեմբերի 18-ին, ժամը 09։50-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:34-ին, մարվել՝ 11:26-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին