Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

17:50 / 18.09.2022

Սեպտեմբերի 18-ին, ժամը 14։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երևան ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ի աջակողմյան հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16:20-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին