Նորություններ

Պատահարներ

Հարժիս գյուղում այրվել է մոտ 27 հա խոտածածկույթ

18:40 / 18.09.2022

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։34-ին: Այրվել է մոտ 27 հա խոտածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին