Նորություններ
Պատահարներ
Այրվել է մոտ 15 հա հնձած գարու արտ
19:45 / 19.09.2022

Սեպտեմբերի 19-ին, ժամը 17։04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղում այրվում է գարու հնձած արտ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 18։13-ին։ Նորաշեն գյուղի հանդամասում այրվել է մոտ 15 հա գարու հնձած արտ։