Նորություններ

Պատահարներ

Ձորագյուղում այրվել է մոտ 45 հա խոտածածկույթ

20:15 / 19.09.2022



Սեպտեմբերի 19-ին, ժամը 14։49-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագյուղ գյուղի սարերում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:15-ին: Այրվել է մոտ 45 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին