Նորություններ

Պատահարներ

Զոլաքար գյուղում այրվել է խոտածածկույթ

22:12 / 19.09.2022

Սեպտեմբերի 19-ին, ժամը 14։13-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Զոլաքար գյուղի «Սարի Սուրբ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։ 

← Վերադառնալ ցուցակին