Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

07:40 / 26.09.2022

Սեպտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում և Կոտայքի մարզի Քասախ գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին