Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

20:03 / 01.10.2022

Հոկտեմբերի 1-ին, ժամը 18:59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին, մարվել՝ 19:49-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին