Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Օշական գյուղում

02:30 / 20.10.2022

Հոկտեմբերի 20-ին, ժամը 00։12-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Ամատունու փողոցի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։46-ին, մարվել՝ 01։05-ին։ Ավտոտնակում այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, մեկ մոտոցիկլետ և կուտակած ավտոպահեստամասեր։

← Վերադառնալ ցուցակին