Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Լեռնաձոր գյուղի մոտակայքում

00:10 / 02.12.2022

Դեկտեմբերի 1-ին, ժամը 22։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Kia Rio» (վարորդ՝ Ա․ Ա․) և «Volvo XC60» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1986 թ.) արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա. Մ․-ին դուրս բերել արգելափակումից․ վերջինս հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

← Վերադառնալ ցուցակին