Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Սպիտակ քաղաքում (թարմացված)

10:50 / 02.12.2022

Դեկտեմբերի 2-ին, ժամը 07։19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Պանրագործների փողոցում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել՝ 09։45-ին։ Այրվել են փայտաշեն տնակը (մոտ 60 քմ) և գույքը՝ մասամբ:

← Վերադառնալ ցուցակին