Նորություններ
Պատահարներ
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
07:35 / 02.12.2022

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում, Արարատի մարզի Քաղցրաշեն, Արմավիրի մարզի Այգեշատ և Արտամետ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 28 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: