Նորություններ
Պատահարներ
Հրդեհ ավտոտնակում
23:45 / 07.01.2023

Հունվարի 7-ին, ժամը 21:43-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներսիսյան փողոցի թիվ 13 շենքին հարակից ավտոտնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։52-ին, մարվել՝ 22։21-ին: Այրվել են ավտոտնակի առաստաղը (մոտ 21 քմ) և կենցաղային իրեր։