Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

07:30 / 08.01.2023

Հունվարի 4-8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 23 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

← Վերադառնալ ցուցակին