Նորություններ
Պատահարներ
Այրվել է ավտոմեքենա (թարմացված)
16:40 / 08.01.2023

Հունվարի 8-ին, ժամը 13։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Green Palace» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «Dodge Avenger» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Գ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 13:55-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ: